Երբ մարդիկ խոսում են Արցախյան հիմնախնդրի կամ կոնֆլիկտի մասին, ես դժվարանում եմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ինչ խնդրի մասին է խոսքը: Արցախն անկախ պետություն է, որն ունի բոլոր այն խնդիրները, որոնք ունեն մնացած բոլոր անկախ պետությունները: Ոմանք լավ են լուծում իրենց խնդիրները, ոմանք՝ ոչ այդքան: Վարչապետ Փաշինյանի ասուլիսն Արցախում ինձ թույլ է տալիս հույս ունենալ, որ Արցախի Հանրապետության խնդիրների լուծման առումով մենք կարող ենք ունենալ որոշակի պրոգրես: Ավելին՝ եթե իմանամ, որ գոնե այս օրակարգային դրույթին նա հետամուտ կլինի և չի փոխի դիրքորոշումը քաղաքական իրողությունների փոփոխման հետ մեկտեղ, ապա նույնիսկ պատրաստ եմ հանդուրժողականություն դրսևորել իր մնացած օրակարգային «քամելիոնության» հանդեպ: Հուսով եմ՝ սա կլինի սկզբունքային օրակարգային կետ, այլ ոչ թե պարզապես Բակո Սահակյանի (արցախցիների ու պետականամետ խավի՝ առհասարակ) սիրտը շահելուն միտված աֆերիստություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել