Tert.am-ը գրում է.

Իսրայելը շահագրգռված չէ իր հյուսիսային սահմաններին կոնֆլիկտի սրմամբ և կոչ է անում Իրանին զերծ մնալ նոր հարձակումներից՝ «հզոր պատասխանից խուսափելու համար»։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը, գրում է РИА Новости գործակալությունը։

Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերին ավելի վաղ հասցված հարվածների։

Նշվում է, որ թիրախավորված ռազմական օբյեկտները պատկանել են Սիրիայի տարածքում իրանական «Ալ Քուդս» զորամիավորումներին։
 
Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, Դամասկոսի օդանավակայանի տարածքում առկա զինապահեստները, դիտորդական կետեր, ինչպես նաև՝ «Ալ Քուդս»-ի այլ դիրքեր։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել