Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից, մեծ սխալ էր։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։

«Ես կարծում եմ, որ առանց Իրանի կողմից միջուկային գործարքի ինչ-որ խախտման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ռիսկի ենթարկելը լուրջ սխալ էր։ Առանց այդ ծրագրի ԱՄՆ-ն ի վերջո կարող է ոչ շահավետ ընտրության առջև կանգնել միջուկային զենք ունեցող Իրանի և Մերձավոր Արևելքում ևս մեկ պատերազմի միջև»,- վստահ է Օբաման։

Նրա հետ համակարծիք է նաև նախկին պետքարտուղար, վերջին ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը։ «Դա վնասում է ԱՄՆ-ի անվտանգությանն ու հեղինակությանը։ Իրանն այժմ ավելի վտանգավոր է»,- իր թվիթերյան էջում գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել