Panorama.am-ը գրում է.

Օքսֆորդի համալսարանի ղեկավարությունը պատից հանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկարը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, պատին կախված էին աշխարհագրության ֆակուլտետի հայտնի շրջանավարտների լուսանկարները։ Բուհի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Մեյի նկարը ծածկված էր տարբեր գրառումներով, այդ պատճառով էլ այն հանել են պատից։

Cherwell համալսարանական պարբերականը նշել է, որ բրիտանական կառավարության ղեկավարի դիմանկարի անհետանալուց կարճ ժամանակ առաջ ակտիվիստների խումբը կազմակերպել է «Ոչ բոլոր աշխարհագրագետները» շարժում, որի ներկայացուցիչները պատրաստվում էին դիմել բուհի ղեկավարությանը՝ վարչապետի նկարը պատից հանելու պահանջով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել