Armenpress.am-ը գրում է.

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն այն կարծիքին Է, որ չարժե նկարահանվել այն ֆիլմերում, որոնցում զբաղված կանայք ավելի քիչ են ստանալու, քան տղամարդիկ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա պատմել Է Radio Times շաբաթահանդեսին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարցրեք՝ որքան են վճարում կանանց եւ ասացեք. «Եթե նրանց աշխատանքը նույն չափով չի վճարվում, որքան տղամարդկանցը, ապա ես դա չեմ անի»,-նշել Է դերասանը: Ցանկանալով նշել կանանց դերերի կարեւորությունը, նա հիշատակել Է այն նախագիծը, որը ներկայում իրականացվում Է նրա Sunny March պրոդյուսերական ընկերության կողմից: Դա Մեգան Հանթերի «Ավարտ, որից սկսվում Է ամեն ինչ» վեպի Էկրանավորումն Է:

«Մեր հաջորդ նախագիծը մի կնոջ պատմություն Է, որը մայրությունը կնոջ ընկալման պրիզմայով դիտարկում Է բնական աղետի ծավալման շրջանում: Հանդիսականների լսարանի կեսը լինելու են կանայք»,-հայտարարել Է նա: Քամբերբեթչի հայտարարությունները պատասխան են դարձել բրիտանական հասարակության մեջ տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի տարբերության հարցի շուրջ ծավալված բանավեճին: Օրինակ, հայտնի Է դարձել, որ Քլեր Ֆոյը, որը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դերակատարն Է «Թագը» սերիալում, աշխատանքի դիմաց ավելի քիչ Է ստացել, քան դերասան Մեթ Սմիթը, որն Էկրանին մարմնավորել Էր նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին:

Ընդհանուր առմամբ Բենեդիկտ Քամբերբեթչը խաղացել Է 60-ից ավելի դերեր, ամենահայտնիներից մեկը դարձել Է բրիտանացի խուզարկու Շեռլոք Հոլմսի կերպարը: Փետրվարին հրապարակված հետազոտության համաձայն, Քամբերբեթչի մարմնավորած հերոսը առավել մեծ ժողովրդականություն վայելողն Է դարձել BBC-ի հանդիսատեսների շրջանում՝ հետ մղելով Monty Python կոմիկ-խմբին: «Շեռլոք» սերիալի չորս եթերաշրջաններում հայտնված դետեկտիվին առաջին տեղն են տվել հետազոտության մասնակիցների 30 տոկոսը, որն ընդգրկել Է յոթ երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Քամբերբեթչը կարողացել Է առաջ անցնել Doctor Who («Դոկտոր Ովը») ժողովրդականություն վայելող գիտաֆանտաստիկ սերիալի (17,6 տոկոս) հերոսից: Երրորդ տեղում հայտնվել Է ավագ տեսուչ Ջոն Լյութերը՝ Luther («Լյութերը») դետեկտիվ սերիալից, որին մարմնավորել Է Իդրիս Էլբան (12,4 տոկոս) կատարմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել