Panorama.am-ը գրում է.

«Այսօր հիրավի պատմական օր է, այսօրվանից ՀՀ-ում սկսվելու են անշրջելի փոփոխություններ, որոնք անդառնալիորեն գալիս են Հայաստանի Հանրապետություն»,- այս մասին այսօր Ազգային ժողովում  իր ելույթում  նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի քիչ առաջ հնչեցրած խոսքերով, թե այսօր որոշակի անորոշության, տխրության մթնոլորտ կա խորհրդարանում, սակայն, ըստ Է.Մարությանի, դա միայն այդ շենքում է, մինչև այդտեղ հասնելն ինքն այդպիսի տպավորություն չի ստացել:

«Կարծում եմ, որ բոլորս պետք է ուրախանանք՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելությունից: Մենք պետք է ուրախանանք, քանի որ վերջապես Հայաստանում գալիս է փոփոխությունների ժամանակը: Մենք ունենք հնարավորություն՝ բոլորս լծվելու այդ փոփոխություններին, ունենք հնարավորություն այդ փոփոխությունները նյութականացնելու և ՀՀ քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա,  կա հայտնի մի խոսք՝ քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց:  «Ես կարծում եմ՝ հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորս հնարավորություն ունենք այդ երջանկությունը կերտելու, հնարավորություն ունենք լծվելու այդ փոփոխություններին: Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձևավորված այն համակարգը, որը կար՝ փտել էր, փտել էր բոլոր իմաստներով՝ ֆիզիկապես, բարոյապես, արժեքային իմաստով և ահնար էր այդ համակարգով որևէ բան շարժել առաջ: Ժողովուրդ, համակարգը քանդվել է և մենք այսօր հնարավորություն ունենք կառուցելու նորը, ավելի սկզբունքայինը, ավելի կարևոր արժեքների վրա խարխսված՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ՀՀ պետական շահերի: Եւ մենք բոլորս ունենք այս հնարավորությունը»,- ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել