Մարդկանց մոտ դաջվածքների նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է։ Օրինակ՝ ԱՄՆ բնակչության 14%-ը, այն է՝ 45 միլիոն մարդ, ունի առնվազն մեկ դաջվածք։ Մեկ այլ հետաքրքիր փաստ է այն, որ ամերիկացիները տարեկան 1․65 միլիարդ դոլար են ծախսում դաջվածքներ անելու վրա։

Ոմանց համար դրանք ընդամենը գեղեցիկ պատկերներ են, որոնք ընդգծում են իրենց ոճն ու անհատականությունը, մինչդեռ կան մարդիկ, որոնց համար իրենց դաջվածքն ունի շատ խորը իմաստ ու նշանակություն։ Անկախ դրդապատճառներից՝ եթե ցանկանում եք որևէ պատկեր կամ գրություն դաջել ձեր մարմնի վրա, ապա նախապես երկար մտածեք, քանի որ հետո դրանից ազատվելը չափազանց ցավոտ է լինելու։

Մարդիկ, ովքեր տարիներ առաջ տատու են արել, սակայն հետո զղջացել, հրապարակել են լուսանկարներ՝ ցույց տալու, թե ինչպես են խամրում ու այլ տեսք ստանում նախկինում շատ գեղեցիկ և ընդգծված ուրվագծերով դաջվածքները։

Image result for tattoo before and after

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել