«Ինչպես հայտնի է՝ մայիսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղում ավազակա­յին հարձակում էր իրականացվել: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոս­տիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումնե­րի արձանագրման կենտրոնի պետ, գն­դապետ Դանիել Դանիելյանը դեմքը փակված, որսորդական հրացանով, դանակով և նռնակով ներխուժել էր HSBC բանկ: Երեկ «Ժողովուրդ» օրա­թերթին մանրամասներ են հայտնի դարձել Դանիելյանի հարձակումից: Մասնավորապես՝ ոստիկանության գն­դապետը կրակոց է արձակել դեպի առաստաղը, և արդյունքում պոկվել, հատակին էր ընկել ջահը: Դանիելյանը նաև կոնկրետ գումարի չափ է պահան­ջել բանկի կառավարիչից՝ 500 հազար դոլար: Բանկի կառավարիչն ասել է, թե իրենք այդքան կանխիկ գումար չունեն: Գնդապետը պնդել է, որ կա ու պետք է բերի: Արդյունքում մինչ բանկի կառավարիչը գնացել է գումարի հետևից, բանկի պահնորդը մեջքից փորձել է բռ­նել ոստիկանության գնդապետին, որ­տեղից էլ սկսվել է ձեռնամարտը և ավարտվել անվտանգության աշխա­տակցի դանակահարությամբ. նա տե­ղում մահացել էր:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը բանկում բա­վական շատ քաղաքացիներ են եղել, և վերջիններս այնքան են վախեցել կա­տարվածից, որ բանկում են թողել իրենց փաստաթղթերը և հեռացել: Հի­մա այդ փաստաթղթերն իրավապահների մոտ են, և ասում են՝ այս քայլով իրավապահները լուծել են վկաներ ու­նենալու, նրանց հեշտությամբ հար­ցաքննության հրավիրելու հարցը, քա­նի որ կոնկրետ գիտեն՝ ովքեր են դեպքի պահին եղել տեղում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել