««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազները պատերազմ են հայտարարել քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների դեմ:

Պատճառը 2017 թվականի դատախազ եղբայրների` Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից քննիչ Սուրեն Նազարյանին ծեծի ենթարկելու միջադեպն էր. կատարվածի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, հետո կարճվեց հանցակազմի բացակայության պատճառով:

Ու քանի որ դատախազ եղբայրները ստիպված են եղել քրեական գործով անցնել որպես կասկածյալ, հիմա, երբ ամեն ինչ անցյալում է, փորձում են վրեժ լուծել:

Կենտրոնի բաժնի դատախազների և քննիչների միջև թեժ խոսակցություն է եղել, մասնավորապես, դատախազները քննիչներին հասկացրել են, որ ամիսներ առաջ քննիչի պատճառով դատախազները հայտնվեցին ՀՔԾ-ում, և հիմա էլ իրենք նույն բանը չեն կարող անել քննիչների նկատմամբ, ու այստեղից էլ սկսել է դատախազների կողմից քննիչներին հսկելու, նրանց գործի վրա բացթողումներ գտնելու գործընթացը, ինչը համակարգում լարված իրավիճակ է ստեղծել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել