operativ.am-ը գրում է

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երդմնակալության առիթով, ինչպես նաև հույս ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:

«Նախագահը նրան շնորհավորում է և սպասում այն ժամանակին, երբ, ինչպես մենք հույս ունենք, լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ»,- ասել է Սանդերսը ճեպազրույցի ժամանակ:Պուտինը 6 տարով անցել է ՌԴ նախագահի պաշտոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել