Panorama.am-ը գրում է.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Լիբանանում և Ծոցի Արաբական երկրներում Հայաստանի գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում Արմենիա ավիաընկերության աջակցությամբ և լիբանանահայ գործարարի նախաձեռնությամբ լիբանանյան No Garlic No Onions նախագծի նկարահանող թիմը Հայաստանում է՝ բացահայտելու համեղ Հայաստանը:

«Մենք արդեն 7 օր է, ինչ Հայաստանում ենք և փորձում ենք բացահայտել այն իր ողջ հմայքով՝ ցույց տալով այն, ինչի մասին չի խոսվել և չի ցուցադրվել: Մենք այստեղ ենք, որպեսզի բացահայտենք այս հիանալի երկիրն իր հրաշալի մարդկանցով: Այստեղ հանդիպել եմ երբևէ տեսածս ամենազարմանալի  և հետաքրքիր մարդկանց ու հպարտ եմ, որ այս ամենի մի մասն եմ դարձել ու կարող եմ ցույց տալ՝ ինչպիսինն է Հայաստանը»,- Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխանցմամբ՝  անկեղծացել և խոստացել  է կրկին Հայաստան վերադառնալ No Garlic No Onions նախագծի հեղինակ  Էնթոնի Ռահայելը:

Նկարահանող խումբը 7-օրյա այցելության ընթացքում հասցրել է այցելել  Դիլիջան, Գյումրի, Սևան, Գոշավանք,  Արենի, Խոր Վիրապ, Ջերմուկ, Տաթևի վանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել