Լրագրող Մարի Ֆերնանդա Մորան Մեքսիկայում ֆուտբոլային խաղից հետո ուղիղ հաղորդում է վարել: Նրա կողքին երկրպագուներն են կանգնած եղել, ովքեր տեսել են տեսախցիկը և որոշել են երևալ եթերում:

Աղջիկը մինչև վերջ վարել է հաղորդումը, իսկ հետո շրջվել է և երկրպագուներից մեկին հարվածել է խոսափողով: Ինչպես պարզվել է, տղան ձեռքը մտցրել է նրա շրջազգեստի տակ և սկսել է շոյել նրան:

Սկզբում լրագրողը կարծել է, թե երկրպագուն պատահական է իրեն դիպչում հետևից, բայց հետո գործողությունը շարունակվել է ևս երկու անգամ: Նա կոչ է արել կանանց չլռել սեռական ոտնձգությունների մասին և պաշտպանել իրենց իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել