ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է իր գլխավորած կառավարության գործունեության շրջանում արդարադատության ոլորտում իրականացված աշխատանքները:

Բարեփոխումների թվում թվարկվում են. 

-Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք պարտավորվում են 2.000.000 դրամը գերազանցող գործարքները կատարել բացառապես անկանխիկ ձևով,

-Էականորեն ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը (դատախազներ, ՊԵԿ բարձրագույն պաշտոնյաներ, քննիչներ և այլք),

-Սահմանվել են ԴԱՀԿ-ի կողմից որոշումների ընդունման հստակ և միասնական ավելի սեղմ ժամկետներ, նվազագույնի են հասցվել հայեցողական լիազորությունները և ներդրվել են պատշաճ ծանուցման մեխանիզմներ,

-Ստեղծվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը,

-Ավելացվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թիվը,

-Իրականացվել են դատարանի բեռնաթափման միջոցառումներ։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել