Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է հայտնի երգիչ Ալիշանի և դերասանուհի Բուսե Վարոլի ամուսնության արարողությանը և նորապսակներին ուղղված շնորհավորանքի խոսքում թվել հակաբեղմնավորիչ դեղահաբերի վատ ազդեցությունները:

Ըստ Demokrathaber-ի` Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մուսուլման ընտանիք չպետք է պլանավորի իր երեխաների թիվը: «Առնվազն 3 երեխա ունեցեք: Ոչ մի հակաբեղմնավորիչ: Ես հայտնի խոսք ունեմ` եթե մեկ երեխա լինի՝ տարօրինակ կլինի, երկուսը լինեն, մրցակից կլինեն, երեքը լինեն, հավասարակշռություն կլինի, իսկ չորսը` առատություն կլինի։ Իսկ թե ի՞նչ կլինի հետո, Ալլահն ինչպես կամենա։ Ուժեղ ազգերն ուժեղ ընտանիքներից են ստեղծվում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել