Yerkir.am-ը գրում է.

Վաղը Նիկոլ Փաշինանը ՀՀ վարչապետ կընտրվի, և դրանով Հայաստանում փոփոխությունների նոր սկիզբ կդրվի. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը նշեց, որ հեղափոխության բոլոր կանոններով ՀՀ վարչապետը պետք լինի նա, ով նախաձեռնել է հեղափոխությունը։

«Այստեղ տարաձայնություն չկա, ով նախաձեռնել է, կազմակերպել է ու հավատացել է դրան, հենց նա էլ պետք է հնարավորություն ու պատասխանատվություն ստանա այդ փոփոխություններն իրականացնելու համար»,- նշեց նա։

Մարուքյանի խոսքով` պետք է անել ամեն ինչ մարդկանց հույսներն արդարացնելու համար։ Նա ընդգծեց, որ բոլորն իրենց տեղում պետք է ամեն բան անեն, որ Հայաստանն այլևս չունենա այն արատավոր երևույթները, որը կար և քննադատվում էր, ըստ նրա, մինչ օրս էլ դրանք կան։

«Խորքային ու համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնց համակարգային լուծումներ պետք է տալ»,- նշեց նա։ Անդրադառնալով «Ելք» դաշինքի ճակատագրին՝ Մարուքյանը նշեց, որ դաշինքը ներկայում գոյություն ունի ու դրա ապագայի մասին հիմա որևէ քննարկում չի եղել։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» իսկզբանե փողոցում չլինելը պայմանավովրավծ էր նրանով, որ իրենք պնդում էին, որ պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ։ Նա նշեց, որ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ նրան փորձեց փոխարինել Կարեն Կարապետյանը, դա արդեն համակարգային հարց դարձավ։

«Երբ դարձավ համակարգային պայքար, մենք եղանք փողոցում։ Մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, ես չէի ցանականա դրա մասին խոսել, որովհետև ինչ արել ենք բոլորը տեսել են»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ իրենք մեղավորություն չեն զգում, որովհետև մենակ չեն թողել Փաշինյանին և ինչ պայմանավորվածություն ունեցել են մինչ այս, բոլորը կյանքի են կոչել։

«Հիմա էլ, երբ հանդիպում ենք Փաշինյանին համբուրելով ենք բարևում իրար»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել