Թուրքիան բավականին խիստ և կոշտ է արձագանքել ԱՄՆ-ին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային հրիթռների ձեռք բերման դեպքում Թուրքիային սպասվող պատժամիջոցնրի մասին հայտարարությանը:
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային, որ Անկարան կարող է զրկվել նոր սերնդի F-35 կործանիչների ձեքբերման հնարավորությունից:
«Պետք չէ մեզ հետ խոսել սպառնալիքների տոնով, մենք ինքնիշխան պետություն ենք, մենք էլ առաջվա Թուրքիան չենք, մենք մեր արտաքին քաղաքակաությունը վարում ենք այնպես ինչպես ձեռնտու է Թուրքիայի ազգային շահերին»,- CNN Türk հեռուստաընկերության եթերից հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նաև շեշտել է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի կապում Թուրքիայի ձեռքերը, որպեսզի այլ պետությունների հետ ունենա բարեկամական, ռազմավարական հարաբերություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել