Հոգեբաններն առանձնացնում են խանդի 5 տեսակ և անվանում դրանք գույներով՝ սպիտակից մինչև մանուշակագույն: Ինչպե՞ս ստուգել, որքա՞ն առողջ է ձեր զուգընկերոջ խանդը, և ի՞նչ անել, եթե այն քայքայում է ոչ միայն ձեր հարաբերությունները, այլ նաև ձեզ՝ որպես անձի:

Հոգեբանները խանդը վաղուց անվանում են «Օթելոյի սինդրոմ», և ելնելով անվանումից՝ սիրելի մարդու հանդեպ այդպիսի կասկածելի վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Բայց ամեն ինչ այդքան սարսափելի չէ․ խանդի մեջ կան նաև որոշակի օգտակար բաներ: Մասնագետներն այս զգացմունքը դասակարգում են գունային սկզբունքով: Ուսումնասիրում ենք։

Սպիտակ խանդ

Ամենաանվնաս (և նույնիսկ հարաբերությունների համար օգտակար) խանդը սպիտակն է: Մարդն ինքնավստահ է, վստահում է զուգընկերոջը, բայց վճռականորեն պահպանում է «իրենը» և կասեցնում է բոլոր «ոտնձգությունները»: Կենսաբանության տեսանկյունից դա առողջ բնազդ է, որը մոբիլիզացնում է կարողությունները մրցակցի հանդեպ հաղթանակի համար, ակտիվացնում և թարմացնում է ինտիմ հարաբերությունները, ամրապնդում է ամուսնության ներդաշնակությունը:

Կապույտ խանդ

Կապույտ խանդը դրսևորվում է, եթե խանդող տղամարդու/կնոջ թույլ հոգեկան աշխարհը չի հաղթահարում հոգեկան տառապանքները: Մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում, սկսում է աշխարհը միագույն տեսնել: Ժամանակակից գունահոգեբաններն այդ գույնը կապում են բարձր տագնապայնության և ինքնավստահության պակասի հետ: Տղամարդը սուզվում է մռայլ մտքերի մեջ, կինը հաճախ առանց պատճառի լաց է լինում: Նման խանդոտների համար լավագույն դեղամիջոցը սիրո դրսևորումն է և հավաստիացումները զուգընկերոջ համար իրենց կարևորության վերաբերյալ:

Կանաչ խանդ

Երբ դավաճանության մասին մտքերը խանդոտի մոտ վստահության են փոխակերպվում, խանդը վերափոխվում է անելանելի անձկության: Տղամարդիկ ալկոհոլի մեջ են սփոփանք գտնում, կանայք` հակադեպրեսանտների: Ավելի լավ է գործը չթողնել ինքնահոսի, այլ դիմել հոգեբանի:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել