Yerkir.am-ը գրում է.

Մայիսի 5-ին, երբ ՌԴ մայրաքաղաքում նախատեսված են տոնական միջոցառումներ, քաղաքական ակցիաների անցկացման ցանկացած փորձերը կկանխվեն իրավապահների կողմից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի շրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը. հայտնում է Московский комсомолец-ը:

Նշենք, որ ակցիայի կազմակերպիչն է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Այն ուղղված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության 4-րդ ժամկետի դեմ: Ակցիայի կարգախոսն է` «Նա մեր ցարը չէ»:

Ըստ Չեռնիկովի` դատախազությունը նախազգուշացում է  ուղարկել Նավալնիի կողմնակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել