Panorama.am-ը գրում է.

Տուրօպերատորների ասոցիացիայի կայքը ներկայացրել է վերլուծություն՝ այն մասին, թե ինչպես են ազդել բողոքի ակցիաները ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելության վրա։ Չնայած մայիսի 2-ին օդանավակայանի ժամանակավոր արգելափակմանը, ռուս զբոսաշրջիկները դեռ Երևանից մեկնելու խնդիր չեն ունեցել։

Շուկայի խաղացողները նշում են՝ դեպի Հայաստան զբոսաշրջային տուրերի վաճառքը գրեթե դադարել են, թեպետ արդեն իսկ ամառվա համար ամրագրված տուրերը չեն զրոյացվում։  Բազմաթիվ ուղևորներ մայիսի 2-ին ստիպված են եղել մինչև օդանավակայան հասնել ոտքով, քանի որ ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Երեկոյան արդեն բոլոր ճանապարհները բացված էին։

«Դելֆին» և «Մուզենիդիս Թրեվըլ» տուրօպերատորները, վկայակոչելով իրենց հյուրընկալող կազմակերպություններին, հայտնել են, որ զբոսաշրջիկները Երևանից թռիչքի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Բոլոր էքսկուրսիոն ծրագրերը անցել են նախատեսվածի պես՝ նախապես մշակված օրակարգով։ Դրանցում, սակայն, մշտապես խմբագրումներ են մտցվել՝ պայմանավորված Երևանում փողոցների փակումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել