Panorama.am-ը գրում է.

Հայաստանի տարբեր քաղաքներում  բազմամարդ ակցիաներն առիթ են դարձել, որ BBC-ն անդրադառնա Հարավային Կովկասում գտնվող հետխորհրդային երկրին: Միջազգային լրատվամիջոցը նշել է 6 բան, որոնք գուցե անհայտ էին շատերի համար:



1. Ավելի մեծ թվով հայեր ապրում են Հայաստանից դուրս, քան Հայաստանում
Երկրի բնակչությունը մոտ 3 մլն է, սակայն միլիոնավոր մարդիկ ապրում են արտասահմանում: Հայկական մեծ սփյուռք կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Շատ հայ միգրանտներ մեկնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է ու շատերը խոսում են ռուսերեն:



2. Արարատ լեռը ազգային խորհրդանիշ է, չնայած այն գտնվում է Թուրքիայի տարածքում:
Ձյունագագաթ լեռան բարձրությունը 5 165 մ է, այն կոչվում է Բիբլիական, քանի որ Նոյան Տապանը հանգրվանել է այս լեռան վրա:



3. Այն Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն է
Հայաստանը 4-րդ դարում՝ 301 թվականին ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն, և եկեղեցին ինքնավար է աշխարհի այլ քրիստոնեական եկեղեցիներից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել