Մայիս ամիսը հայ ազգի պատմության ողջ ընթացքում նշանավորվել է բազմաթիվ հաղթանակներով։ Հենց այդ հաղթանակների շնորհիվ է, որ այսօր, չնայած բազմաթիվ խնդիրներին ու դժվարություններին, ունենք անկախ պետություն ու հայրենիք։ Մեր և գալիք սերունդները պարտավոր են իմանալ ու գնահատել ավագ սերունդների՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցների բացառիկ ավանդը։
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ, մաղթում եմ, որ մեր ժողովուրդը այսուհետ ապրի ու արարի միայն խաղաղ երկնքի տակ, իսկ սերունդները պատերազմների մասին պատկերացումներ կազմեն միայն պատմության դասագրքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել