Panorama.am-ը գրում է.

Այս տարի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության  և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

«9-րդ դասարանն այս տարի կավարտի 31300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9600 աշակերտ»,- ասաց նա։

Միասնական քննություններն էլ կմեկնարկեն հունիսի 1-ից: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա»-ն հունիսի 15-ին է, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից՝ հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու»-ն՝ հունիսի 22-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել