Panorama.am-ը գրում է.

«The Washington Post» պարբերականն, անդրադառնալով Հայսատանում բողոքի շարժմանը, գրել է, որ 3 միլիոն մարդ ունեցող երկրում վերջին մի քանի օրերին մարդիկ ի նշան բողոքի արգելափակում էին ավտոճանապարհները, գործադուլ հայտարարում և իր եռագույն դրոշ ծածանում՝ զուգահեռաբար, հեղափոխությանը չառընչվող գործողություններ կատարելով, ինչպես օրինակ պարելը:  

Պարբերականի փոխանցմամբ՝ մեքնեններից հնչում էր ազգային երաժշություն, տեղ-տեղ մարդիկ խմբերով առանձնանում էին ամբոխից, որպեսզի բռնեն միմյանց ձեռքերն ու շուրջպար կապեն: Երբեմն տղամարդիկ բարձրանում էին մեկը մյուսի ուսերին՝ արժանանալով խանդավառ ծափահարությունների ընկերների կողմից: Ցուցարարները պարում էին նաև ավանդական քոչարին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների թվում է:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել