Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մտադիր չէ դուրս բերել զորքերը Սիրիայից. հայտնում է РИА Новости-ն:

«Նրանք չեն պատրաստվում դուրս բերել զորքերը: Աֆղաստանի օրինակը ցույց է տալիս, որ եթե ամերիկյան զորքերը մի տեղ հայտնվում են, ապա երկար են մնում»,- ասել է  նա:

Ավելի վաղ նման ծրագրերի մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել