Yerkir.am-ը գրում է.

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի, հայ ժողովրդի և նրանց խորհրդարանի անդամների ներքին հարցն է:

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ  այս մասին է ասել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակներից մեկը` ավելացնելով. «Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և Սահմանադրության ու բոլոր կանոնների համաձայն: Մենք` որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով կառուցողական երկխոսության գնալը: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձևավորում՝ համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ մենք պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել