Հորոսկոպի այս նշանների ներկայացուցիչները թողնում են ամենալուրջ, խոհեմ և զուսպ մարդկանց տպավորություն։

Կարիճ

Կարիճը համարվում է շատ զուսպ ու լուրջ մարդ։ Նույնիսկ երբ իր շուրջը բոլորն ի սրտե ծիծաղում են, նա չի թուլանում ու իրավիճակը հսկողության տակ է պահում։ Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները շատ ինքնավստահ են, կարողանում են զերծ մնալ ավելորդ էմոցիաներից, մշտապես լարված են, մի փոքր տափուկ և ուշադիր։ Բանն այն է, որ ամբողջ կյանքում Կարիճները փորձում են հաղթահարել մարդկային թուլությունները, այդ պատճառով նրանց կյանքը մշտական ներքին պայքար է։

Այծեղջյուր

Այծեղջյուրը հորոսկոպի այնպիսի նշան է, ով մյուսներից ավելի շուտ է մեծանում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ նա ծնվում է արդեն իսկ մեծ և լուրջ։ Նա շատ կազմակերպված է, նպատակասլաց, կարողանում է իրեն դրսևորել շրջապատում, հետևում է բարոյագիտության կանոններին ու սկզբունքներին։ Այծեղջյուրը թողնում է հուսալի, ուժեղ, ինքնավստահ մարդու տպավորություն, և այդպես էլ կա։ Սովորաբար այս նշանը տարիքի հետ ավելի կենսուրախ է դառնում։

Կույս

Կույսն առաջին հերթին դատող, հետևողական անհատականություն է, ով ամեն ինչում ձգտում է կատարելության։ Նա սիրում է, երբ իր շուրջը տիրում է կարգուկանոն, մաքրություն և արդարություն։ Այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են պրակտիկությամբ, աշխատասիրությամբ և համբերատարությամբ. նրանք բավականին հուսալի են։

Ցուլ

Ցուլն առանձնանում է յուրահատուկ հանգստությամբ ու լրջությամբ։ Այս նշանը կարողանում է զսպել իր հույզերը, փորձում է պահել բարոյագիտական նորմերն ու հասարակական կանոնները, լուրջ վերաբերվել կյանքին։ Ցուլը միշտ ծանրութեթև է անում իր որոշումները, գործում հետևողականերոն, թողնում հուսալի ու հաստատակամ մարդու տպավորություն։ Այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են փոխում իրենց կարծիքը, շատ համբերատար են և զուսպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել