Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապել է դրանք ԱՄՆ-ի ազդեցության հետ և նշել, որ ԱՄՆ-ը սկսել է խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության, այլ երիտասարդության վրա. հայտնում է РИА Новости-ն:

Նա այդ իրադարձությունները «երևանյան մայդան» է որակում և նշում, որ ԱՄՆ-ը հասկացել է` մտավորականությունն ավելի իներտ է, ոչ այնքան վճռական, հաճախ պատրաստ չէ կոշտ գործողությունների: «Իսկ  երիտասարդները ցանկանում են հեղափոխություն և գործում ավելի ագրեսիվ: Եվ դա արդյունքներ է տալիս»,- նշել է  Ժիրինովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել