Yerkir.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անձամբ իր դիրքորոշումը չի փոխել: «Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցին: «Ես երկրի ապագայի ու վարչապետի թեկնածուի վերաբերյալ ունեցել եմ և ունեմ հայեցակարգային մատեցումներ»,- շեշտեց Շարմազանովը:

Ըստ նրա` խմբակցությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է` մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ընտրված վարչապետ, որովհետև պետք չէ թույլ տալ, որ խորանա ճգնաժամը:

«Ես իմ կարծիքին եմ: Այդ կարծիքը բացարձակապես քաղաքական է, որևէ անձնական գնահատական չկա: Աստված տա՝ այն մտահոգությունները, որ ես ունեմ, փարատվեն, և Աստված տա՝ յուրաքանչյուր նոր կառավարություն արդարացնի ժողովրդի հույսերը»,- հավելեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հարցուպատասխանից հետո Շարմազանովը հայտարարել էր, որ Փաշինյանն իրեն չհամոզեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել