Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում շարունակվում է ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկումը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ միակ թեկնածու Էմիլ Բաբայանը:

«Ուզում եմ հավաստիացնել` ձեր կողմից վստահության արժանանալու դեպքում ՍԴ դահլիճ և փակ խորհրդակցական սենյակ տանել իմ որդեգրած սկզբունքները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ինքնիշխանության և իրավական պետության կառուցման զարգացման անբեկանելի հավատը և դրանց նվիրվածությունը»,- ասաց նա:

Հարցի քննարկումից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը կլինի գաղտնի և կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճի նախասրահում վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 10:30-ից մինչև 11-30-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել