Yerkir.am-ը գրում է.

Թուրքական Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, İYİ կուսակցությունը, «Դեմոկրատ» կուսակցությունը (DP) և «Երջանկություն» (SP) կուսակցությունը սկզբունքային համաձայնության են եկել Թուրքիայում սպասվող նախագահական  և խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ:

Ըստ DHA-ի՝  դեռևս չստորագրված` դաշինք կազմելու վերաբերյալ արձանագրության մեջ նշվել է, որ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին:

Նշվում է, որ կուսակցությունները դաշնակցելու են նաև խորհրդարանական ընտրություններում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին կկայանան արտահերթ ընտրություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել