Yerkir.am-ը գրում է.

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն նամակով դիմել է Эхо Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին` կապված այն բանի հետ, որ ռադիոյի եթերում վիրավորական խոսքեր են հնչել Ադրբեջանի հասցեին. հայտնում է АПА-ն:

Դեսպանին դուր չեն եկել Յուլիա Լատինինայի մտքերը, որոնք նա բարձրաձայնել է Код доступа հաղորդման ժամանակ:

Ըստ դեսպանի` նրա խեղաթյուրել է պատմական փաստեր, «ագրեսորին» որպես զոհ ներկայացնելով և հերոսացրել Սերժ Սրգսյանին և նրա թիմակցիներին, իսկ ադրբեջանցի ժողովրդին մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում:

Նշենք, որ հաղորդման ժամանակ Լատինինան պատմել է`ինչպիսի մեծ տարածքները ունեցել նախկինում այսօրվա Հայաստանը, հիշեցրել Ռամիլ Սաֆարովի մասին, խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հերոս է, ինչն էլ հունից հանել է ադրբեջանցիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել