Yerkir.am-ը գրում է.

ԱԺ այսօրվա նիստը համարվեց չկայացած: 4 ժամ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 33 պատգամավոր: «4 ժամն ացնել է, անհրաժեշտ քվորում չկա, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած: Կհանդիպենք վաղը առավոտյան 10:00-ին»,- ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար ԱԺ հերթական քառօրյայի նիստ, սակայն անհրաժեշտ քվորում չկար: Ըստ ԱԺ կանոնակարգի 4 ժամ հետո, եթե քվորում չի լինում նիստը համարվում է չկայացած: Առավոտյան գրանցվել էր 27 պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել