Ոնց որ թե ԲՀԿ-ի չարաբաստիկ տրակտորների հարցը նոր ու հետաքրքրաշարժ մանրամասներով է հագենում: Բելառուսական տրակտորներ արտադրող «Бобруйский» ընկերությունը սպառնում է դատի տալ Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս շարունակի չվճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:
«Ըստ բելառուսական կողմի՝ 2012թ. մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանն ընկերությանն առաջարկել է Բելառուս-311 մակնիշի 9 տրակտորներ մատակարարել իր՝ «Վ. Կարապետյան եւ ընկերներ» ընկերության համար՝ 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ։ Բելառուսական գործարանը «Հայաստանի կառավարության հանդեպ մեծ վստահությունից ելնելով», մայիսին պայմանագիր է կնքել, եւ հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել է Հայաստան՝ պայմանով որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ։
Բելառուսական ընկերության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սարիկ Վասիլեւիչը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ Վ. Կարապետյանն իրենց պարտք է 49 հազար 130 ԱՄՆ դոլար:
Հնչեցրած մեղադրանքներին պատասխանել է ինքը՝ Վարդան Կարապետյանը, ու պատասխանից երևում է, որ գործ ունենք դասական «քցողի» հետ․
«Վճարել ենք՝ ամեն ինչ փոխպայմանավորվածությունից ելնելով։ Եթե թերի ա, բռակ ա, դրա համար հո վճարում չե՞նք անի։ Տրակտորի փոխանցման տուփը որ չախշատի, էդ տրակտորը էլ ո՞վ կառնի, ո՞ւմ ա պետք դա»:
Նախկին փոխնախարաը սակայն շտապեց պնդել, որ բերված տրակտորները ոչ մի կապ չունեն ԲՀԿ-ի հետ, դրանք իր որդին է բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել