«90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 38,5 կմ երկարությամբ հատվածը, որն ընդգրկում է նաև միջպետական ճանապարհի երեք թունել­ներն ու կամուրջները: 2016թ. սեպտեմբե­րի 14-ից վերանորոգման նպատակով փակ էր միջպետական ավտոճանապար­հի Վանաձոր-Ալավերդի հատվածը, ավտոտրանսպորտի երթևեկությունը կա­տարվում էր շրջանցիկ, Ստեփանավանով ձգվող ճանապարհով: 2016թ. սեպտեմբե­րից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեծածավալ աշխատանքներ են կատարվել, թունելների երկարությունն ավելացվել է, դրանց ծածկը՝ ամրացվել, ճանապարհի ջրահեռացման աշխա­տանքներ կատարվել, շատ հատվածնե­րում ասֆալտապատում է կատարվել, սա­կայն դեռ շատ աշխատանքներ կան կա­տարելու:

Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում՝ միջպետական ավտոճա­նապարհի եզրին, ցուցանակ է տեղադր­ված, վրան գրված, թե Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի այդ հատվածի վե­րանորոգումը կավարտվի 2018թ. փետր­վարի 20-ին: 

Որպես ճանապարհի այդ հատվածի կապալառու նշված են «Ճա­նապարհ» ՍՊԸ-ն և «Կամուրջշին» ՓԲԸ- ն: Ալավերդի-Վանաձոր ճանապարհի մեկ այլ հատվածում տեղադրված ցուցանա­կում որպես կապալառու նշված են «Արա­րատ ճանշին» և «Դորլիդեր» կազմակեր­պությունները, նշված ճանապարհահատվածի նորոգման վերջնաժամկետ նշված է 2018թ. մայիսի 1-ը: Արձանագրենք՝ վերջ­նաժամկետներն ավարտվել են: Սակայն միջպետական այդ ճանապարհի ոչ մի հատվածում ճանապարհի կառուցապատ­ման աշխատանքներն ավարտված չեն, դեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն: 

Հատկապես վատ է իրա­վիճակը Վանաձոր-Փամբակ հատվածում, ուր բազում փոսեր կան, ավտոտրանս­պորտն այդ հատվածը հաղթահարում է ցածր արագությամբ: 2016թ. սեպտեմբերի 14-ից Վանաձոր-Ալավերդի հատվածում երթևեկությունը դադարեցվել էր, մինչ այդ Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու ավտո­բուսի տոմսի գինը 900 դրամ էր, միկրոավտոբուսինը՝ 1200: Երբ հասարակական տրանսպորտը սկսեց երթևեկել շրջան­ցիկ, Ստեփանավանի ճանապարհով այդ երթուղու ավտոբուսի տոմսի գինը դար­ձավ 1200 դրամ, միկրոավտոբուսինը՝ 1500: Նոյեմբերյան-Վանաձոր և հակա­ռակ ուղղությամբ ճանապարհը երթուղա­յին ավտոբուսները և միկրոավտոբոաները այժմ անցնում են ոչ թե շրջանցիկ Ալավերդի-Ստեփանավան-Վանաձոր ճանա­պարհով, այլ Ալավերդի-Վանաձոր հիմնա­կան, կիսավարտ, դժվարամատչելի ճա­նապարհով: Սակայն, այժմ ուղեվարձը գանձվում է շրջանցիկ ավտոճանապարհի համար՝ ավտոբուսների դեպքում՝ 1200, միկոավտոբուսների դեպքում՝ 1500 դրամ: Նոյեմբերյան-Վանաձոր և հակառակ ուղ­ղությամբ մեկնող քաղաքացիները նշված ավտոճանապարհի կառուցապատման ժամկետների ուշացման պատճառով տու­ժում են կրկնակի, շատ ժամանակ և նյար­դեր են կորցնում կիսաքանդ ճանապար­հով անցնելու պատճառով և ավել գումար են վճարում ուղեվարձի համար»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել