49-ամյա Տոնյա Ռոսինգթոնը սկսել է ատել իր կրծքերի իմպլանտները, քանի որ 14 տարվա ընթացքում նրա մեծացրած կուրծքն այլևս չի ունեցել այն տեսքը, ինչ նախկինում։

Կինը գումար չուներ այդ խնդիրը լուծելու և վիրահատվելու համար, բայց այնքան մեծ ցանկություն ուներ իմպլանտներից ազատվելու, որ որոշեց տնային պայմաններում ինքնուրույն հեռացնել դրանք դանակի և հակավարակային միջոցների օգնությամբ։

Ըստ Տոնյայի՝ նա սկզբում սառեցրեց մաշկը սառույցի կտորների օգնությամբ, ապա, երբ մաշկն անզգայացավ, դանակով կտրվածք արեց։ Նրան հաջողվել է հեռացնել մեկ իմպլանտը, որից հետո կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ կրծքերի վիճակից տեղեկություններ դեռ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել