Նախ և առաջ ասեմ, որ սա խեղկատակություն ա, սա լրբանալու բարձր դրսևորում ա: Երևանը ունի մի շատ վատ բնավորություն. հերիք ա` մեկը մի բան անի, դրանից հետո սկսվում է համանման գործողությունների շարքը: Այն, որ մեր ոստիկանական համակարգում նման ոստիկաններ, նման պետավտոտեսուչներ պետք չեն, դա այլևս փաստ է: Բայց նաև նման քաղաքացիները խանգարում են մնացած քաղաքացիներին: Ի՞նչ է նշանակում տեսախցիկով ման գալը: Հա, ոստիկանը անհիմն էր կանգնեցրել վարորդին: Էն, ինչ ասվեց երիտասարդի կողմից, թող ասվեր առանց կամերայի ուղեկցությամբ, թե՞ youtube-ն էր սպասում: 
Սրանից դեռ մի քանի ամիս առաջ Դանիել անունով մի երիտասարդ, փոքր-ինչ պատկերավոր ասած` «տեսախցիկով պետավտոտեսուչի աշխատանքը նկարելու բացումն արեց»: Դրանից հետո «ոմն» պարսկահայ կամ պարսիկ, իրան խեղկատակի տեղ դրած, կրկնեց նույնը: Ցավալին այն է, որ իրենց թվում ա, որ սխրագործություն կատարվեց իրենց իսկ կատարմամբ: Իսկ հատկանշականն այն է, որ ոստիկանին հրաժեշտ տալուց հետո վազում են մոտակա համակարգչի մոտ` իրենց «հերոսությամբ» համացանցին զարմացնելու: 
Տղերք, ուղղակի մի արեք սենց բաներ: Էն, որ դուք ունեք ձեր իրավունքներին տեր կանգնելու բարձր գիտակցություն, դա շատ լավ ա ու պարտադիր բան, բայց հավատացեք` մյուս արարքը բառացիորեն զրոյացնում ա էդ բարձր գիտակցությունը: Փորձեք տեր կանգնել ձեր իրավունքներին առանց կամեռաների: Իսկ պետավտոտեսուչներին խորհուրդ կտայի` լինեին ավելի վստահ կամ ուղղակի իրենց գտնեին իրենց համապատասխան վայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել