Վրաստանում մայիսի 1-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխությունները, որոնք ծխելու արգելք են ենթադրում բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում և բոլոր հասարակական վայրերում։

Օրենքի նախագծում ասվում է, որ քաղաքացիական անձը, որը կխախտի օրենքը, կտուգանվի 100 լարիով (ավելի քան 40 դոլար), իսկ մասնավոր օբյեկտը՝ 500 լարի (մոտ 200 դոլար)՝ առաջին խախտման համար և 1000 լարի (մոտ 400 դոլար) կրկնակի խախտման համար։

Լրացումների համաձայն՝ ծխելը թույլատրվում է տանը, ծխելու համար հատուկ տարածքներում, որոնք կստեղծվեն փողոցներում, նարգիլե–բարերում, կազինոներում։

Մայիսի 1-ից երկրի տարածքով արգելվում է նաև ծխախոտի գովազդը։

Վրաստանում յուրաքանչյուր երրորդ մարդ ծխող է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել