Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 1-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Հովսեփի օրը, հիշեցրել է, որ աշխատանքը մարդկային արժանիքների հիմնական մասն է կազմում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք նշում ենք Սուրբ Հովսեփ Աշխատավորի օրը՝ հիշելով, որ աշխատանքն անձի արժանապատվության հիմնական բաղադրիչն է»,- գրել է Հռոմի պապը Twitter-ի իր էջում։

Հռոմի պապ Պիոս XII-ը այս տոնը հաստատել է 1955-ին։ Հովսեփը համարվել է համբերության, աշխատասիրության և տոկունության խորհրդանիշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել