Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն հավատացրել է, որ իր երկիրը չի կամենում պատերազմ սանձազերծել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նյութերի բացահայտումից հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Իրանի հետ պատերազմի հնարավորության մասին լրագրողների հարցին վարչապետը պատասխանել է, որ ոչ ոք չէր կամենա իրադարձությունների նման զարգացում: Միևնույն ժամանակ Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանը փոխում է տարածաշրջանում խաղի կանոնները: «Վերջին շաբաթների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բոլոր հարցական նշանները վերածվել են բացականչական նշանների»,- հավելել է վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել