Panorama.am-ը գրում է.

Ոչ այնքան հեռու անցյալում՝ 2011թ. աշնանը Վրաստանի ներքաղաքական կյանքում լուրջ իրադարձություններ սկսեցին տեղի ունենալ: Շուրջ 8 տարի իշխանության ղեկին կանգնած Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությունը տապալելու մասին հայտարարությամբ հանդես եկավ այսօր արդեն շատերին հայտնի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով իր հիմնական կարողությունը կուտակել էր Ռուսաստանում ծավալած բիզնես գործունեության արդյունքում:

Հիշյալից ընդամենը մեկ տարի անց տեղի էին ունենալու խորհրդարանական ընտրություններ, և երկիրն աստիճանաբար անցնելու էր խորհրդարանական կառավարման համակարգի: Այդ ժամանակ քչերը կարող էին հավատալ, որ Սաակաշվիլիի քաղաքական թիմին հնարավոր կլիներ հաղթել ընտրությունների միջոցով, սակայն Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությանը հաջողվեց դա անել: 2012թ.-ին խորհրդարանական, ապա 2013թ.-ին նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո Իվանիշվիլիի քաղաքական թիմը ստիպված եղավ շարունակել երկրի կառավարումը առանց իր քաղաքական կնքահոր:

Նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություննում կրկին հաղթանակ տոնելուց հետո «Վրացական երազանքը» շարունակեց մեծամասնություն կազմել խորհրդարանում: Եվ թվում էր, թե ամեն ինչ հարթ ճանապարհով է ընթանում, և նշված քաղաքական ուժը կարողանում է խաղաղ ընթացք ապահովել թե՛ իր թիմին և թե՛ երկրի քաղաքական զարգացումներին, սակայն իրականում առկա էին խնդիրներ, որոնք աստիճանաբար ավելի խորացան: Դժգոհությունները, որոնք ձևավորվում էին հասարակության շրջանում՝ արտահայտված կառավարությանն ուղղված քննադատություններով պայմանավորված էին ոչ միայն ներքին, հատկապես՝ սոցիալ-տնտեսական, այլ նաև՝ արտաքին-քաղաքական՝ կապված և՛ արևմտյան ինտեգրացիոն գործընթացների, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում հաստատված լարված մթնոլորտի հետ:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել