Գիտե՞ք արդյոք, թե ապագայի հանդեպ ինչ վախ է նստած Ձեր ներսում։ Իսկ դուք միգուցե նույնիսկ ամբողջությամբ չեք էլ պատկերացնում դրանց մասին։ Իսկ միգուցե դրանց լուրջ չեք վերաբերվում՝ համարելով այդ վախերը գիտակցության իռացիոնալ խաղեր։ Բայց ամեն դեպքում այն գոյություն ունի և պարբերաբար իր մասին հիշեցնում է։

Խոյ

Դուք ապրում եք վախի մեջ, որ երբեք Ձեր կյանքում չեք հանդիպի այն միակին՝ ձեր երկրորդ կեսին։ Ժամանակին դուք արդեն մի քանի անգամ մտածել եք, որ հանդիպել եք իրական սիրուն, բայց եթե դա իրական էր, ինչո՞ւ էին դրանք ավարտվում ձախողմամբ։

Ցուլ

Դուք շատ եք վախենում մահից։ Դուք գիտեք, որ ամեն ինչ ավարտվում է, և իմաստ չկա դա հերքելու։ Ամեն ոք էլ մահանում է՝ անկախ նրանից, թե որքան ուժգին եք փորձում ձեզ համոզել, որ միգուցե դուք կլինեք բացառություն։ Մի կողմից դուք ցանկանում եք իմանալ, թե որքան ժամանակ է Ձեզ մնացել, բայց մյուս կողմից էլ սարսափում եք նույնիսկ այդ մասին մտածել։

Երկվորյակ

Դուք խելագարվելու աստիճան վախենում եք անհայտությունից և, համապատասխանաբար, այն ամենից, ինչ սպասվում է առջևում։ Դուք չգիտեք, թե ինչ գործողություններ ձեռնարկել նախօրոք, և դա ձեզ հունից հանում է և չի թողնում հանգիստ քնել։

Խեցգետին

Ձեզ ապագայում ամենից շատ վախեցնում է այն, որ դուք հասկանում եք, որ ոչինչ հավերժ չէ։ Դուք գիտեք, որ ոչինչ հավերժ չէ, որ ձեր մտերիմները մահանալու են, ընկերները վաղ թե ուշ կհեռանան, իսկ մարդկանց մեծամասնությունը, որոնց հետ մեծացել եք և հաճախել դպրոց, կհեռանան ուրիշ երկրներ և քաղաքներ։ Ձեզ համար ապագայում չկա կայունություն և անվտանգություն։

Առյուծ

Դուք հիվանդագին վախենում եք միայնակ մնալուց։ Ոչինչ այդքան չի սարսափեցնում Ձեզ, որքան այն միտքը, որ ապագայում կարող է միայնակ մնաք այս սառն աշխարհում։ Դուք սնվում եք միայնակ, քնում եք միայնակ և աշխատանքից հետո վերադառնում եք դատարկ տուն։ Ահա թե ինչու եք այժմ հուսալքված շրջապատում Ձեզ մարդկանցով։ Սակայն այդ վախի պատճառով կյանքում բազմաթիվ սխալներ եք գործում և երբեմն Ձեզանից հեռացնում այն մարդկանց, որոնց ճակատագիրն էր ուղարկել Ձեզ մոտ։ Եթե շարունակեք նույն կերպ, հնարավոր է իրոք մնաք միայնակ։ Սթափվեք։

Կույս

Դուք անհանգստանում եք ապագայի համար այն առումով, որ դուք չեք կարողանա բավարարել Ձեր հիմնական պահանջները։ Ֆինանսական պրոբլեմներ։ Անսպասելի հիվանդություններ։ Պարտքեր։ Սննդի և ջրի, էլեկտրականության բացակայություն։ Սով, ցուրտ։ Դուք վախենում եք, որ ապագան նման կլինի վազքուղու, որում դուք միշտ ետ կմնաք՝ անկախ նրանից, թե որքան արագ եք փորձում վազել։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել