««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 2017 թվականի սեպտեմբե­րի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանի մասով քրեական գոր­ծի նախաքննությունը: Ասել է, թե իրավապահ համակարգը չսպասեց այս գործով հետախուզման մեջ գտնվող և Վրաստանում հայտնաբերված մե­ղադրյալներին Հայաստան տեղափոխելուն և Ռաֆիկ Խաչատրյանի մասով քրեական գործն ուղարկեց դատարան: Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցնե­րի գործից անցել է 8 ամիս, և դեռևս իրավապահները Վրաստանից Հայաս­տան չեն տեղափոխել մեղադրյալներին՝ Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին, որոնց կրակոցների արդ­յունքում սպանվել էր Ալավերդի քաղա­քի բնակիչ Գագիկ Մոսիյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն փոփոխել է Ռաֆիկ Խաչատր­յանի մեղադրանքը: Սկզբում նրան մե­ղադրանք էր առաջադրվել սպանու­թյան փորձ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք պահելու, կրելու հա­մար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մար­մինը նրան ընդամենը մեղադրանք է առաջադրել ապօրինի զենք տեղափոխելու համար»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել