Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի աշխատակիցներին մեկ շաբաթ է պետք եղել ուղևորներից մեկի փախած կատվին գտնելու համար: Ամբողջ շաբաթ նրանք փնտրել են կատվին օդանավակայանի բոլոր անկյուններում:

Կատուն փախել է այն ժամանակ, երբ ուղևորը Չինաստան չվերթից առաջ ստուգվել է անցակետում: Նա ստիպված է եղել առանց կատվի թռչել:

Մեկ շաբաթ անց ոստիկաններին հաջողվել է գտնել կենդանուն: Նրանք կատվին հանձնել են տիրոջ ընկերոջը, որպեսզի վերջինս հոգ տանի նրան մասին մինչև տիրոջ վերադարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել