Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տգեղ մարդիկ ավելի շատ են վաստակում, քան գեղեցիկները։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Journal of Business and Psychology պարբերականում։

14 տարի տևած գիտափորձին ԱՄՆ-ի 20 հազար քաղաքացի է մասնակցել։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ հանգիստ, շփվող և բարեխիղճ հարցվածները զգալիորեն ավելի շատ են գումար վաստակել, սակայն վանող արտաքին ունեցողները նրանց մրցակից են դարձել։

Գիտնականների կարծիքով՝ տգեղ մարդիկ ամաչկոտության պատճառով խուսափում են նոր փորձ ձեռք բերելուց, այդ պատճառով կատարելագործվում են մեկ ոլորտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել