Panorama.am-ը գրում է.

Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին Հանրապետական խմբակցության հատուկ նիստում հիշեցրեց, որ բոլոր տեսակի խոստումների կատարումն ապահովող ինստիտուտը կառավարությունն է, ապա հետաքրքվեց, եթե նա ընտրվի վարչապետ, ովքեր են լինելու առաջին փոխվարչապետը, պաշտպանության, արտաքին գործերի, Ֆինանսների նախարարները:

«Համաձայնեք, որ սա զուտ հռետորաբանական հարցադրում չէ ու որևիցե մեկի քաղաքական հետաքրքրությունը բավարարելու նպատակ չի հետապնդում: Կախված այն բանից, թե ովքեր են լինելու այս պաշտոններում, Ձեր խոստումները կարող են իրականանալ, կարող են չիրականանալ»,-ասաց Հանրապետական պատգամավորը:

Ի պատասխան Փաշինյանը ներկայացրեց իր պատկերացումը՝ որոշումները պետք է լինեն առավելագույնս քննարկված ու ինստիտուտցիոնալ:

«Կարծում եմ պետության կայացվածության մակարդակը կայանում է նրանում, որ ոչ թե ինչքանով են ազդում որոշումների կայացման վրա պաշտոնյաների սուբյեկտիվ ընկալումները, այլ թե դրանք որքանով են հակակաշռված ինստիտուտների ձևավորած եզրակացություններով: Ես երկորրդ մոտեցման կողմնակիցն եմ, ինստիտուտի սխալվելու հավանականությունն ավելի փոքր է»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ձևավորումը տեղի է ունենում ֆորսմաժորային իրավիճակում, երբ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման խնդիր կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել