Yerkir.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա կողմից` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները: «Վերջին օրերի ընթացքում դուք նշել եք, որ ձեր` վարչապետ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից:

Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք. այն որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է դուրս գա՞, թե վարչաետի թեկնածու Փաշինյանինին, ով ասում է` ԵԱՏՄ-ից չպետք է դուրս գա»,-հարցերց Շարմազանովը: ՀՀԿ-ական պատգամավորը նաև հետարքրվեց` հնարավո՞ր է արդյոք Փաշինյանի` վարչապետ ընտրվելու պարագայում նրա գործունեությունն ու քայլերը ևս 180 աստիճանով տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությւններից: «Գաղտնիք չէ, որ ես ինքս դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

Բայց այնուամենայնիվ Հայաստանը ԵՏՄ անդամ է, և մենք , լինելով քաղաքական և պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ: Կարծում եմ, ցանկացած պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի շահերից, պետք է այդպես էլ վարվի»,-պատասխանեց Փաշինյանը` հիշեցնելով, որ ինքը նախկինում էլ է ասել, որ դեմ է քվերակել` պատճառաբանելով, որ արտաքաին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար:

«Ես կարծում եմ, որ պետական գործիչները և իշխանություններն ընդհանրապես պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույթքներով , այլ երկրի ազգային շահերով և ձեռնարկեն գործողություններ, որոնք բխում են երկրի ազգային շահերից: Երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես` դու չես կարող այն պրոբլեմները, որոնք կապված են ԵԱՏՄ-ի հետ քննարկել գործընկերների հետ, և տվյալ դեպքում փնտրում ես գործիքակազմ, որպեսզի այդ հարցերը հնարավորինս լսելի դարձնես և բարձրաձայնես: Սակայն երբ դու իշխանություն ես, կարող ես այդ հարցերն ըստ առաջնահերթության դասավորել և համբերատար դրանք քննարկել գործընկերների հետ:

Ընդհանուր առմամամբ այո, Հայաստանը վարչապետ ընտրելու պարագայում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացնելու, սակայն սա չի նշանակում, որ ես ասում եմ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, ոչ կան խնդիրներ, և մենք կշարունակենք բոլոր այդ խնդիրները քննարկենլ և հասնել լուծումների»,-ասաց նա:

Շարմազանովը հակադարձեց Փաշինյանին` նշելով, որ այնուամենայնիվ Փաշինյանն իրեն չհամոզեց. «Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության անդամի խոսքը պակաս կարևոր է, քան` իշխանության: Դուք այսօր շատ լավ ապացուցեցիք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բխում է Հայաստնաի շահերից և ԵԱՏՄ-ն սպասարկել է Հայաստանի Հանրապետության պետական շահը, որի համար ձեզ շատ շնորհակալե եմ»,-ասաց Շարմազանովը:

Փաշինյանն էլ իր հերթին հայտարարե,ց որ ինքն ընդմանեն ընդամնեն արձանագրել է, որ պետական և քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել