Առնանդամի և ամորձիների՝ պատմության մեջ առաջին լիարժեք հաջող փոխպատվաստումը ավարտվել է մարտի 26-ին Ջոն Հոփքինսի հիվանդանոցում:
Վիրահատությունը տևել է 14 ժամ, որին մասնակցել են 10 պլաստիկ վիրաբույժ, 2 ուրոլոգ վիրաբույժ և անզգայացնող բժիշկների խումբ, բուժքույրեր, վիրաբուժության տեխնիկներ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Փոխպատվաստել են երիտասարդ ամերիկացի զինծառայողի, որը ցանկացել է անհայտ մնալ: Նա Աֆղանստանում ծառայելիս ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ստացել էր կոնքի, որովայնի ստորին պատերի և ստորին վերջույթների վնասվածքներ:

Փոխպատվաստում իրականացնելու համար թիմը մահացող դոնորից պետք է ստանար անհրաժեշտ օրգանները՝ առնանդամ, ամորձիներ և որովայնի ստորին պատեր:

Վիրահատության ժամանակ հզոր մանրադիտակների օգնությամբ միացվել են երեք զարկերակներ, չորս երակներ և երկու նյարդեր, որոնք ապահովում են արյան հոսքը և նյարդային գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել