Մադագասկարի հարավում երկհարկանի տան մեջ հայտնաբերվել է օրենքով ամրագրված անհետացող տեսակի ավելի քան 10 000 կրիա: Տան բոլոր սենյակները՝ ներառյալ լոգասենյակը և զուգարանը լիքն են եղել այդ հազվագյուտ կենդանիներով: Նրանցից 180-ն արդեն սատկած են եղել: 

Ոստիկանությունը կասկածում է տանտերերին մաքսանենգության մեջ: Փրկարարները 9 888 կրիա են բերել Village Des Tortues արգելոցը: Ցավոք, 1 շաբաթ անց ջրազրկումից և վարակից սատկել է ևս 547 կենդանի:

Նշվում է, որ սև շուկայում այս հազվագյուտ կենդանու արժեքը կազմում է մոտ 800 000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել