Operativ.am-ը գրում է․

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել ժողովրդի թեկնածուի ընտրությանը, արդյոք դա նշանակում է, որ ՀՀԿն Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկելու, նշել է. «Մենք սուրճ էինք խմում պարոն Փաշինյանի հետ, բոլոր հարցերը՝ խմբակցության նիստում»:

Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ երբ խմբակցությունը կհավաքվի, այդ ժամանակ որոշումը կկայացվի. «Առանց խմբակցության հավաքվելու որևէ հայտարարություն չեմ անելու»,-նշել է նա:

Իսկ  այն մասին, թե սուրճի սեղանի շուրջ ինչ թեմայից են խոսել, Բաղդասարյանն ասել է, որ ընդամենը հոգնածության և առողջության մասին են խոսել: Նա նշել է, որ ՀՀԿ-ն կհստակեցնի իր որոշումը՝ ծանոթանալով բոլոր խմբակցությունների դիրքորոշումների հետ:

Միաձայն քվեարկելու մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ իրենք միասին պետք է որոշում կայացնեն, քանի որ դա առանձին որոշման հարց չէ:

«Միանձնյա որոշում չի կայացվելու»,- ասաց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը հավելել է, որ երբ  կլինեն պաշտոնական առաջադրումները, այդ ժամանակ էլ կլինի խմբակցության որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել