Panorama.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դեռ վերջնական որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու, թե՞ ոչ, այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Ազատություն»․ - Հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ որոշում ունի՞ թեկնածուի հետ կապված, և ընդհանրապես՝ որոշում ունի՞՝ թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞՝ ոչ:

Դավիթ Հարությունյան․ - Այս պահի դրությամբ որոշում վերջնական չկա, որովհետև ընթանում են քաղաքական քննարկումներ այլ քաղաքական ուժերի ուժերի հետ: Ինչպես գիտեք, նաև հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է ներգրավված տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկման: Մենք հույս ունենք, որ սկզբունքորեն արդյունքում հնարավոր կլինի ձևավորել քաղաքական օրակարգ, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

«Ազատություն»․ - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ որոշում չկա կայացված նաև այն հարցի հետ կապված, որ արդյոք պե՞տք է առաջադրել թեկնածու, թե՞ չէ Հանրապետական կուսակցության կողմից:

Հարությունյան․ - Գիտե՞ք, այս բոլոր հարցերը չի կարելի իրարից կտրված դիտարկել: Այսինքն, ինքնանպատակ չի վարչապետ առաջադրելը, ինքնանպատակն է երկիրը մղել առաջ՝ օգտագործելով ստեղծված իրավիճակը: Ցանկացած նման ճգնաժամային իրավիճակ նաև նոր հնարավորությունների ճանապարհ է բացում: Այնպես որ, լավագույն ձևով օգտագործելը այս իրավիճակը Հայաստանի համար՝ սա, կարծում եմ, ամենակարևոր խնդիրն է: Եվ դա է պատճառը, որ մենք այս պահին չենք առանձնացնում մի խնդիրը մյուսից: Այդ խնդիրները իրականում համարում ենք քաղաքական օրակարգի մաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել